ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Armenian English Russian
Նորություններ

Ուսումնագործնական սեմինար Վրաստանում



2011 թ-ի նոյեմբերի 4-6 Վրաստանի Սիգնակի քաղաքում միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ տեղի ունեցավ ուսուցմնագործնական սեմինար ՙՈւսուցման նորագույն ինտերակտիվ մեթոդները և դատապարտյալների հետ վարվեցողության միջազգային չափանիշները՚ թեմայով, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարույան իրավաբանական ինստիտուտի և Վրաստանի ուղղիչ աշխատանքների և իրավական օժանդակության նախարարության քրեակատարողական և փորձարարական ուսումնական կենտրոնի աշխատակիցները: Սեմինարի նպատակն էր դասախոսությունների և դրա ընթացքում կատարվող գործնական աշխատանքների միջոցով ծանուցել և սովորեցնել Հայաստանի և Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում ուսուցում իրականացնող անձնակազմին քրեակատարողական հիմնարկների ծառայողների վերապատրաստման նորագույն և արդյունավետ մեթոդները: Սեմինարին դասախոսություններ կարդացին Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի պենիտենցիար համակարգի ուսուցման ինստիտուտի տնօրեն Գյունտեր Շրովենը, Գերմանիայում Բրուշալեի բանտի ղեկավար Տոմաս Մյուլլերը, ով նաև անցկացրեց մասնագիտական գործնական աշխատանքներ: Դասախոսություններ կարդաց և գործնական աշխատանքներ անցկացրեց նաև եվրոպական իրավունքի մասնագետ, գիտությունների թեկնածու, Վրաստանի պետական համալսարանի իրավագիտության դասախոս Գիվի Միկանաձեն: Սեմինարին մասնակցում էին նաև Վրաստանում և Հայասնանում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի Վրաստանի ներկայացուցիչ` Տերեզա Տալհամմերը և Ֆրանցիսկա Սիմոնը` հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը: Հայաստանյան կողմը ամբողջ եռօրյա սեմինարի ընթացքում ցուցաբերեց բարձր ակտիվություն և գործնական աշխատանքների ընթացքում ցուցադրեց իր իրազեկ և արհեստավարժ լինելը:


Վերադառնալ


Տարածել:

Նորություններ


Լուսանկարներ
image54
image54
image53
image53
image52
image52
image51
image51


© 2012 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Իրավաբանական Ինստիտուտ
Կայքը պատրաստեց` Studio One.