ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Armenian English Russian
Գլխավոր

Բարի գալուստ <<Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ>> պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք: 
  Ինստիտուտի պաշտոնական կայքի ստեղծումը նպատակ ունի ապահովելու հասարակության լայն շրջանակների հետ ինստիտուտի փոխադարձ կապը՝ դրանով իսկ վերջինիս գործունեությունը դարձնելով առավել հրապարակային և թափանցիկ:
 Հուսով եմ՝ այստեղ ներկայացված տեղեկատվությունը կօգնի, որպեսզի  Դուք ստանաք ինստիտուտին առնչվող՝ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և միևնույն ժամանակ իրազեկված լինել մեր առօրյա գործունեությանը և դրա զարգացման հեռանկարներին:

 

  Շնորհակալություն մեր կայքից օգտվելու համար: 


 

Ավարտվեց նախարարության աշխատակիցների անգլերենի եռամսյա դասընթացը


     ՀՀ արդարադատության նախարարության` անգլերենի կատարելագործման դասընթացներին մասնակցած աշխատակիցները  ստացան դասընթացի ավարտը վկայող հավաստագրեր:

     Այս տարվա հունվարից նախարարության աշխատակիցները կամընտրական սկզբունքով հաճախում էին անգլերենի    կատարելագործոման եռամսյա դասընթացներին: 
     Մասնակիցները, ըստ լեզվի տիրապետման աստիճանի, բաժանվել էին խմբերի, որոնց դասավանդում էին ՀՀ ԱՆ    իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի դասախոսները: 
     Աշխատակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին նախաձեռնության և բարձրակարգ դասավանդման համար՝ շեշտելով  դասընթացների կարևորությունը: Նրանք խնդրեցին ղեկավարությանը անգլերենի ավելի բարձր կուրսեր անցնելու հնարավորություն  ընձեռել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը հավաստիացրեց, որ լեզվի տիրապետման բարձր  մակարդակը կարևորում է նաև ղեկավարությունը և առաջիկայում կլինեն նոր դասընթացներ:

 



 


 

Պետական ռեգիստրի աշխատակիցների վերապատրաստումը սկսված է

 

391Այսօր մեկնարկեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայողների ուսուցման դասընթացները: Դասընթացներն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ը:
Ուսուցման առանցքում են գրանցման գործընթացները, սպասարկման որակը և էլեկտրոնային-թվային ստորագրությունը:
Ուսուցումը տևելու է մինչև մարտի 16-ը, որի ընթացքում կվերապատրաստվի ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության շուրջ 80 ծառայող:

 

 


 


 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ<<ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2011ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ




Տարածել:


Մեր մասին

Այստեղ Դուք կարող եք գտնել տեղեկություն տնօրենի, ինստիտուտի գործառույթի և գիտական խորհուրդի մասին:


Կարդալ Ավելին
Նորություններ


Լուսանկարներ
image54
image54
image53
image53
image52
image52
image51
image51


© 2012 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Իրավաբանական Ինստիտուտ
Կայքը պատրաստեց` Studio One.